Արինա Առուստամյանը նշանակվել է Beeline-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնում
Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար:
Նա աշխատում է ընկերությունում 2008 թ-ից՝ սկսելով կորպորատիվ վաճառքի մասնագետի պաշտոնից, այնուհետև` զբաղեցրել է կարևոր պաշտոններ B2B վաճառքի և մարքեթինգի ուղղություններում, և վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է Մարքեթինգի ծառայությունը` պատասխանատու լինելով ընկերության պրոդուկտների և ծառայությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, մարքեթինգային հաղորդակցությունների, վերլուծության և հետազոտությունների համար:
Նրա անմիջական մասնակցությամբ արդիականացվել է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի պրոդուկտները, գործարկվել են նոր թվային ծառայություններ, ինչպիսիք են՝ BeeTV, BeeMoney, My Beeline Armenia հավելվածները, աճել է հաճախորդների գոհունակության ցուցանիշը ընկերության պրոդուկտներից և ծառայություններից:
«Ուրախ եմ, որ մեր ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթը կգլխավորի մի մասնագետ, ով ընկերությունը գիտի ներսից և ով իր արդյունավետությունը ցույց է տվել գործնականում: Մաղթում եմ Արինային և ողջ թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սա իմ աշխատանքի շատ բարձր գնահատական է, որի համար ես շնորհակալ եմ: Ես դիտարկում եմ այս նշանակումը որպես վստահության նշան ղեկավարության կողմից և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր նոր ծառայությունների ստեղծման և զարգացման համար, և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:
Արինա Առուստամյանը ստացել է բարձրագույն կրթություն տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում (Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան), անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, ի թիվս` «Կոմերցիոն տնօրեն» դասընթացը Ռուսաստանի կառավարման դպրոցում: Անցյալ տարի նա ստացել է MBA աստիճան Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում (Said Business School, University of Oxford):
Հայաստանում Beeline-ում այս պահին թոփ-մենեջմենթում կանայք բացարձակ մեծամասնություն են: Նշենք նաև, որ ընկերության պատմության մեջ առաջին անգամ է նշանակվում կին կոմերցիոն տնօրեն:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.comկայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է