Մարտ, 2021
March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Beeline. մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան
21/11/2019 17:12

Beeline. մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան

Beeline-ը հայտարարում Huawei Y7 սմարթֆոնների վաճառքի ակցիայի անցկացման մասին։  Նոր առաջարկի շրջանակում Huawei Y7 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ և հավելյալ 10 ԳԲ գերարագ ինտերնետ։ Սմարթֆոնը կարելի է գնել նաև ապառիկ՝ բանկի միջոցով. ընդորում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը և սպասարկման վճարը կկազմի 0 %, իսկ ամսավճարը՝ 4160 դրամ։

«Beeline-ը սիրում է հետաքրքիր անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, և այս անգամ հերթը Huawei Y7 սմարթֆոնինն է։ Huawei Y7 սմարթֆոնում առաջնային է գին-որակ համադրությունը, ինչը դուր կգա և՛ լուսանկարների, և՛ խաղերի սիրահարներին։ Իսկ հավելյալ տրամադրվող ինտերնետն ավելի հաճելի կդարձնի սմարթֆոնի գործածումը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Huawei Y7 -ն աշխատում է Android 8.2 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու հիմնական տեսախցիկներով՝ 13 և 2 մեգապիքսել և 8 մեգապիքսել դիմային տեսախցիկով։ Մարտկոցի ծավալն է 4000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու SIM քարտ և մեկ հավելյալ հիշողության microSD քարտ տեղադրելու հնարավորություն։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։