Beeline-ի աշխատակիցները ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon-ի հաղթողների ցանկում են
Ամստերդամում տեղի ունեցավ ՎԵՈՆ խմբի գլոբալ Digithon 2019-ը, որին մասնակցել են նաև Հայաստանում Beeline-ի աշխատակիցները։
Digithon–ի շրջանակում ՎԵՈՆ խմբի մաս կազմող բոլոր ընկերությունների ներկայացուցիչները մշակում են նորարարական և արդիական թվային ծառայությունների նախատիպեր: Մարաթոնին մասնակցել են խմբի 10 երկրներում անցկացված տեղական Digithon-ների հաղթող թիմերը։ Այդ թիմերի մասնակիցներից գլոբալ Digithon–ին ձևավորվել է տաս թիմ, որոնց կազմում ընդգրկվել էին տարբեր երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանում Beeline-ի հինգ աշխատակից։ Digithon–ի այս տարի հիմնական թեման էր՝ 5G ցանցի մարտահրավերները:
24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են իրենց գաղափարները և պատրաստել են նախատիպեր, որոնք ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովի և գործընկերների դատին։ Հաղթողների ընտրությունն անցկացվել է երկու եղանակով. թիմերի համար քվեարկել է մասնագիտական հանձնաժողովը և մարաթոնին առցանց հետևող իրենց գործընկերները` ՎԵՈՆ խմբի ընկերություններից։ Արդյունքում ընտրվել է երեք լավագույն թիմ, որոնցից առաջին տեղ զբաղեցրած թիմում կա նաև Հայաստանում Beeline-ի ներկայացուցիչ։
«Beeline-ի համար շատ կարևոր է մշտապես զարգացնել իր աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները և բացահայտել նրանց ներուժը։ Վստահ եմ, որ տարբեր երկրներից մեր գործընկերների հետ հանդիպումը և արդիական ու նորարական լուծումների մշակումը մեծ խթան կլինի թե՛ մեր աշխատակիցների, թե ընկերության զարգացման համար։ 5G ցանցի ներդրումը պարզապես ժամանակի հարց է, և մենք այսօրվանից մտածում ենք ապագայում մեր հաճախորդների համար անհրաժեշտ՝ պարզ համարձակ և շահավետ լուծումների մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հաղթող ճանաչված Sonic Boom թիմը որպես մրցանակ կայցելի Սեուլ, Հարավային Կորեա: Այդ երկրում գործարկվել է աշխարհում առաջին 5G բջջային ցանցը և գործում են բազմաթիվ նորարար թվային ընկերություններ: Թիմը մշակել է BoomVR կոնցեպտը՝ հավելված, որը եզակի հնարավորություն է տալիս վիրտուալ իրականության միջոցով այցելել ձեր երազանքի ցանկացած համերգ կամ միջոցառում:
Նշենք, որ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած The Big Bang և 4G Killers խմբերը նույնպես կստանան մրցանակներ։
———–
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է