Starthub Armenia. Ինչո՞ւ դիմել Create Up նախինկուբացիոն ծրագրին և ի՞նչ այն կտա ստարտափներին
Օգոստոսի 6-26-ը ՀԱՀ-ի EPIC-ի կողմից կանցկանցվի Create Up նախինկուբացիոն ծրագիրը։ Դրա մանրամասները իմանալու համար Starthub-ը զրուզել է Արման Առաքելյանի հետ, որը պատմել է ծրագրի գլխավոր նպատակի և անցկացման մասին։
Ո՞րն է ծրագրի նպատակը
Create Up-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի EPIC-ի ծրագիրն է։ Հիմնական նպատակն այն է, որ մենք կարողանանք օգնել ստարտափներին` մինչև նրանց մեծ քանակով ժամանակ և ջանք տրամադրելը, հասկանալ արդյոք բիզնեսով զբաղվելը նրանց համար է, թե ոչ, հասկանալ արդյոք հենց սա է այն միտքը, որի վրա նրանք ուզում են աշխատել և որը ցանկանում են զարգացնել։ Ինչքան արագ և շուտ դա հասկանալի լինի, այդքան արագ և շուտ դու կհասնես հաջողության։ Ծրագրի նպատակը հենց այն է, որ մարդ հասկանա, արդյո՞ք իր միտքը կաշխատի, թե ոչ։ Հասկանա, անձամբ իր համար, այս աշխատանքը հետաքրքիր է, թե ոչ։ Ստարտափը շատ ջանք պահանջող, շատ ժամանակ տանող բան է։ Եվ դու պետք է հասկանաս՝ կյանքի այս փուլում դա քեզ համար է, թե ուրիշ բաներ կան, որ քեզ համար առաջնահերթ են, որպեսզի հետո արդեն իզուր չգնաս ինկուբատոր և գրավես ուրիշի տեղը։ Ինկուբատոր պիտի գնան այն մարդիկ, ովքեր ամբողջովին պատրաստ են դրան։
Եթե կարճ, ապա ծրագիրը․․․
Եթե կրճատ՝ նախինկուբացիոն ծրագիրը օգնում է ստարտափներին և ձեռնարկատիրությամբ հետաքրքրված անհատներին որևէ գաղափարի շուրջ ստեղծել խմբեր, հասկանալ, թե ինչքանով են այդ գաղափարները կենսունակ, թե ինչպես է աշխատում ձեռնարկատիրական ոգին և միտքը։
Create Up-ը շատ հետաքրքիր և նոր գաղափար է: Այն ոչ միայն ծրագիր է, այլև ստարտափների նոր տեսակ։ Create Up-երը՝ ստարտափներ են, որոնք շատ արագ design-led ինովացիայով են զբաղվում: Արագ հանդիպում են, ideation անում և ներկայացնում իրենց արդյունքները ավելի մեծ քանակով հանդիսատեսի։
Ի՞նչ խնդիրներ է լուծում Create Up-ը
Մենք տեսել ենք 3 հիմնական խնդիր, որոնք ունեն early stage startup-ները։ Առաջին հիմնական խնդիրն այն է, որ հաճախ թիմերը բաժանվում են, որովհետև ուշադրություն չեն դարձնում team building-ին։ Երբեմն էլ ուղղակի ուշադրություն չեն դարձնում թիմային դինամիկային։ Սրանք շատ կարևոր բաներ են, որ պետք է հասկանալ և որոնց վրա պետք է աշխատել։ Երկրորդ խնդիրն այն է, որ մենք շատ հաճախ տեսել ենք, դա idea validation-ն է, այսինքն՝ մեզ մոտ գալիս են թիմեր, որոնց մոտ idea-ն validated չի։ Ընթացքում փորձում են դա անել, տեսնում են չի աշխատում։ Այսինքն, նրանք առավելագույնը չեն կարողանում ստանալ ծրագրից։ Երրորդ խնդիրն այն է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում անել ստարտափ։ Հենց այս 3 խնդիրների վրա որոշել ենք կենտրոնանալ:
Ի՞նչպես է անցնելու ծրագիրը
Մարդիկ կարող են գալ և կազմավորված թիմերով, և միայնակ, ապա թիմ ձևավորել։
Ծրագրի ընթացքում մասնակիցները մեծ քանակով նաև վիզուալ աշխատանք են կատարելու։ Այս թղթերի շնորհիվ դու կարող ես վիզուալ տեսնել, թե ինչ ունես և ինչ է քեզ պետք՝ գիտելիքի, ծառայությունների, ֆինանսական առումով, աշխատուժի, տեղի և այլն։ Կամ հասկանում ես, թե ինչ ծառայություններ մատուցողներ քեզ պետք կլինեն, ովքեր են քո օգտատերերը։ Սրանք կոմպոնենտներ են, որոնք lean canvas-ից են, բայց այստեղ ամեն ինչ ավելի խորն է մշակվում։ Որովհետև շատ դեպքերում ինչ է լինում․ lean canvas-ը գրում են առանց խորը վերլուծություն, հետազոտություն անելու, ու արդյունքները այդքան հաջող չեն ստացվում։
Թիմերը աշխատելու են իրար հետ և միանգամից feedback են ստանալու մենթորներից։ Get Ready to Innovate Armenia ծրագրից է վերցված շատ բան։ Նաև մենք համագործակցում ենք Northumbria համալսարանի հետ, որը Անգլիայում համարվել է առաջինը շրջանավարտների ստարտափների աջակցության հարցում։
Ի՞նչով են զբաղվելու մասնակիցները
Այսպիսով, ինչ ենք անելու․ օգոստոսի 6-26-ը երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ ամբողջ օր անցկացնելու ենք միասին։ Օրինակ, երեքշաբթի անելու ենք թիմերի կազմավորում, մասնակիցները pitch են անելու միմյանց դիմաց և թիմեր են ձևավորելու։ Հետո արդեն գալիս են modeling the situation-ը, ideation-ը՝ մասնակիցները քննարկում են, մտածում են և եզրահանգումների են գալիս, սեփական գիտելիքների և համացանցի օգնությամբ։ Այս ամենը շատ համակարգված է կատարվում։ Այսինքն, կան հատուկ դրված հարցեր, որոնց վրա պետք է աշխատել։ Իսկ շաբաթ օրը գնում ենք Սևան՝ Cilicia Living։ Կարճ ասած, սա մի ֆանտաստիկ ծրագիր է։
Մենք մեր մենթորներին հատուկ նախապատրաստել ենք Northumbria Համալսարանի Դիզայնի Դպրոցի մեթոդոլոգիայով և նրանք արդեն այդ հատուկ ծրագրով կարողանում են անցկացնել մասնակիցների հետ հանդիպումները։
Հաճախ լինում է, որ նմանատիպ ծրագրերում մասնակիցներին առաջադրանքներ են տալիս այն հույսով, որ նրանք կգնան ինչ-որ մի տեղ և կկատարեն այդ աշխատանքը։ Բայց միշտ չէ, որ նրանք կատարում են դա։
Մեր դեպքում մենք առաջադրանքը տալիս ենք տեղում, հենց այդ ժամանակ թիմերը աշխատում են դրա վրա, ներկայացնում և ստանում feedback: Եվ այս ամենը անում ենք շատ վիզուալ board-երի միջոցով, որը թույլ է տալիս նրանց խմբով միասին տեսնել, միասին հասկանալ, գրել, նկարել և պատկերացնել։
Սևանում խաղալու ենք Scavenger hunt, որտեղ թիմերը քվեստեր են անցնելու։ Ամբողջ իմաստն այն է, որ կարողանաս լավ կոորդինացնել թիմիդ աշխատանքը, արագ հարցերին պատասխանես և շուտ տեղ հասնես։
Դրանից բացի լինելու է նաև Trivia game, որը ավելի նման է Ի՞նչ Որտե՞ղ Ե՞րբ, Brain Ring խաղերին։ Trivia game-ի ժամանակ լինելու են հարցեր այն ամենից, ինչ մասնակիցները անցել են ծրագրի ընթացքում։ Իսկ խաղի հաղթողները մրցանակներ կստանան։
Արդեն վերջին օրը թիմերը կներկայացնեն իրենց ստարտափները Համալսարանում, հանդիսատեսի դիմաց։ Այնտեղ կլինեն նաև հրավիրված հատուկ հյուրեր։ Իսկ ծրագրի ավարտին մասնակիցները արդեն կկարողանան դիմել տարբեր ինկուբացիոն ծրագրերի։
Հավելյալ տեղեկություն
Մենք չունենք որևէ սահմանափակում կապված տարիքի կամ գաղափարի հետ։ Իհարկե հիմնական «թիրախը» 18-35 տարեկաններն են։
Create Up-ին դիմելու և հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական էջը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է