Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
13/07/2019 11:40

Beeline. ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի երեք նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։ Հետվճարային սակագնային փաթեթների թարմացված տեսականին բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի և Չինաստանի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերին, ինչպես նաև Ռուսաստանի Beeline ցանցի  հեռախոսահամարներին զանգահարելու համար:

Նոր շարքի սկզբնական սակագնային փաթեթն է «Բիզնես 4900» այլընտրանքայինը, որն ամսական 4900 դրամի դիմաց բաժանորդին տրամադրում է 450 րոպե ներառված խոսելաժամանակ և անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում: Առաջատար «Բիզնես 9900» այլընտրանքային փաթեթը ներառում է ամսական 1100 րոպե խոսելաժամանակ:

«Մենք Beeline-ում ուշադրությամբ հետևում ենք բաժանորդներից ստացվող հետադարձ կապին: Բիզնես սեգմենտի  մեր գործընկերները ցանկացել են տեսնել խոսելաժամանակի փաթեթ, որը հնարավոր կլիներ օգտագործել ոչ միայն տեղական ուղղությունների, այլև արտասահմանյան զանգերի համար: Այժմ մեր գործընկերներին ներկայացնում ենք սակագնային փաթեթների նոր շարք, որում առավելապես հաշվի են առնվել նրանց առաջարկությունները: Վստահ եմ, որ բիզնես սեգմենտը  կգնահատի մեր ֆիքսված հեռախոսակապի նոր ունիվերսալ առաջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին, կամ Beeline-ի մոտակա գրասենյակում: