DISQO-ն նշեց Հայաստանյան գրասենյակի ընդլայնումը. ստարտափը զարգացման նոր փուլ է մտնում եւ նոր մասնագետներ է փնտրում
Հուլիսի 10-ին DISQO ամերիկյան ստարտափը նշեց իր հայաստանյան թիմի եւ գրասենյակի ընդլայնումը՝ ԱՄՆ-ից ժամանած համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանի այցին ընդառաջ։ Միջոցառմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ։
«Ուրախ ենք, որ հայաստանյան թիմը մեզ միացավ ստարտափի աճի այս վաղ փուլում՝ բիզնեսի համար կարեւոր ազդեցություն թողնելով։ Բարձր ենք գնահատում տեղի մասնագետների պոտենցիալը՝ շարունակում ենք ընդլայնել թիմը՝ ստարտափի զարգացման նոր փուլ մտնելով»,- նշում է Ա. Աճեմյանը։ Ստարտափն աճելու ու զարգանալու հնարավորություններ է ստեղծում հայ մասնագետների համար։ «Նման նախաձեռնություններով հնարավոր է կանխել տաղանդի արտահոսքը՝ ստեղծելով կարիերայի աճի հնարավորություն հենց Հայաստանում։ Ժամանակն է ձեւավորել նոր մշակույթ՝ հնարավորությունների ու փորձի ներդրման համար»,- մեկնաբանեց հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը։
Հայաստանի ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը պատմում է. «Երեւանի գրասենյակի գործունեության մի քանի ամիսների ընթացքում ձեւավորել ենք 30-ից ավելի առաջադեմ մասնագետներով համալրված թիմ, որը համատեղ աշխատում է ԱՄՆ-գրասենյակի հետ՝ միեւնույն պրոցեսներով ու դերերով»։ Այս համատեղ աշխատանքի շնորհիվ DISQO-ն թողարկել է նոր պրոդուկտներ՝ ընդլայնելով ստարտափի գործընկերների շարքը աշխարհում առաջատար հետազոտական կազմակերպություններով, գովազդային գործակալություններով եւ Fortune 1000 ցանկում ընդգրկված այլ ընկերություններով։
Ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատանքը, պրոդուկտներ մշակելու նոր մոտեցումներն ու աշխարհահռչակ կազմակերպությունների սպառողական տվյալների հետ աշխատանքն DISQO-ում ապահովում են յուրօրինակ աշխատանքային մշակույթ։ «Աճի նման տեմպի համար կարեւոր էր եռանդուն, նախաձեռնող եւ մարտահրավերների պատրաստ թիմ ձեւավորելը, ինչը մեզ մոտ ստացվեց։ Վստահ եմ, որ կհաջողենք նման արժեհամակարգով նոր մասնագետներ գտնել»,- ասաց մարդկային ռեսուրսների տնօրեն Մարինե Ազնաուրյանը։
Տարվա ավարտին DISQO-ն կունենա նաեւ թրեյնինգ-internship ծրագիր, որ կպատրաստի այնպիսի մասնագետներ ինչպիսիք տվյալների ինժեներներն են (data engineer)։ Իսկ ընկերության ազատ հաստիքներին կարելի է ծանոթանալ եւ դիմել disqo.com/careers հասցեով:
—————————
DISQO ստարտափը (www.disqo.com) հիմնադրվել է Լոս-Անջելեսում ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քոչարեանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսեանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերությունների եւ բրենդերի: DISQO-ն առաջատարն է ոլորտում եւ ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է