Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline․ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը
22/05/2019 17:19

Beeline․ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում գտած Airbnb հարթակի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարը:

Reinforcement Learning-ը արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:

Աշխատարանի նպատակը ուսանողներին Reinforcement Learning-ի մասին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելն է: Դրա վերջում ուսանողները կկարողանան համակարգչային խաղերի համար գրել ամենաժամանակակից ալգորիթմներ և կունենան այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:

«Նմանատիպ դասըթնացները մեր ուսանողներին հնարավորություն են տալիս իրական աշխատանքային փորձառություն ստանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ», – ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Հայաստանն ու հայ երիտասարդներն ունեն ահռելի մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մեր երեխաներին ընդամենը պետք է տալ սովորելու և իրենց ընդունակությունները զարգացնելու հնարավորություն։ Վստահ եմ, որ այս տեսակ դասընթացները և աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ կտան, այլ նաև կոգեշնչեն», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: