Նաիրա Նազարյանը դասախոսություն կարդաց «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների համար
Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված PR դպրոցի ուսանողների համար։
Ընկերության PR ղեկավարն ուսանողների հետ կիսվեց որոշ մասնագիտական գաղտնիքներով և ներկայացրեց PR-ի ոլորտում Beeline-ի կատարած աշխատանքը և դրա արդյունքները, կիսվեց հաջողության հասնելու և նպատակներն իրականացնելու իր անձնական փորձով։ Խոշոր ընկերության կողմից իրականացրած գործնական քայլերի ուսումնասիրությունն օգտակար լրացում կլինի ուսանողների տեսական գիտելիքներին։
«Ժամանակի հետ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում գրագետ հաղորդակցությունների նշանակությունը հանրային կյանքում և բիզնես, իսկ լավ մասնագետ ունենալը կարևոր է ցանկացած կազմակերպության համար։ Եվ ես այսօր ուրախ եմ կիսվել մեր ընկերության փորձով ու գիտելիքներով, հուսով եմ, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների հետագա մասնագիտական գործունեության ընթացքում: Beeline-ը խոշոր հեռահաղորդակցության ընկերություն է, որն ունի հարուստ փորձ հանրույթի հետ շփման, ինչպես նաև իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի դարձնելու և նորարարական գաղափարներով առաջ շարժվելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։
«Հայաստանում արհեստավարժ մասնագետների մեծ պահանջարկ կա: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջական գիտելիքներ և հմտություններ ստանալու համար, իսկ PR դպրոցը միակ մասնագիտական հարթակն է, որը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ վերապատրաստում է ոլորտում աշխատող և հանրային կապերով հետաքրքրվողներին: Կարևոր է, որ ուսանողները ծանոթանան ընկերության հաղորդակցության ռազմավարության մշակման և կառավարման գործընթացին, աշխատանքային գործիքներին և տեխնոլոգիաներին: Մենք պատրաստում ենք մրցունակ մասնագետներ գործատուների համար»,- նշում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
Դասախոսությունից հետո մասնակիցներն այցելեցին Beeline-ի կապի թանգարանը և ծանոթացան երկրում հեռահաղորդակցության զարգացման պատմության հետ։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է