Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները այցելել են Լյուբլյանայի տեխնոպարկ
Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները՝ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, այցելել են Սլովենիայում գործող Լյուբլյանայի տեխնոպարկ՝ գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով:
Ապրիլի 15-19-ը Հայաստանի պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինժեներական քաղաքի ներկայացուցիչներ, այցելել էր Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա:
Լյուբլյանայի տեխնոպարկ կատարած այցի նպատակն էր ստանալ և փոխանցել գիտելիքներ՝ բիզնես աջակցության և ինովացիոն միջավայրի ձևավորման հարցերի շուրջ:
Լյուբլյանայի տեխնոպարկը հիմնադրվել է շուրջ 2 տասնամյակ առաջ և այսօր համարվում է Հարավարևելյան Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ տեխնո կենտրոնը: Այստեղ են տեղակայված 300-ից ավելի ընկերություններ և ինովացիոն թիմեր: Իր գործունեությամբ տեխնոպարկը նպաստում է երկրում նորարարական և ձեռներեցական էկոհամակարգերի զարգացմանը՝ Սլովենիայի կառավարության հետ համատեղ: Ներկայում տեխնոպարկն ամբողջությամբ հոգում է սեփական ծախսերը և կայուն ներդրում ունի Սլովենիայի հարկային համակարգում:
Այցի շրջանակում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են տեխնոպարկի ղեկավար կազմի և ներկայացված ընկերությունների հետ, տեղեկություններ ստացել կառույցի կոմերցիոն նախագծերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ իրականացվող այն նախաձեռնությունների մասին, որոնք օգնում են երիտասարդ ձեռներեցներին՝ խթանելով սմարթ մասնագիտությունների զարգացումը և ձեռներեցության զարգացմանը միտված պիլոտային նախագծերը:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Սլովենիայի կառավարությունում` Կրթության, Գիտության և Սպորտի, Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարությունների, Զարգացման և եվրոպական ինտեգրման կառավարական գրասենյակի, Սլովենիայի ձեռներեցության հիմնադրամի, Լյուբլյանայի քաղաքապետարանի հետ՝ տեղեկանալու նրանց ՏՏ և բարձր տեխնոլոգիաներին ուղղված ծրագրերի և քաղաքականությունների, տեխնոլոգիաների և նորարարության ռազմավարությունների, ինչպես նաև տեղական տեխնոպարկի հետ համագործակցության մասին՝ ուղղված սմարթ մասնագիտացումների ներդրմանը և փորձնական ծրագրերի իրականացմանը:
Այցի վերջին օրը ՁԻՀ-ը և Լյուբլյանայի տեխնոպարկը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն ինժեներության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ու նորարարության ուղղություններում:
Ստորագրված հուշագիրը կնպաստի համատեղ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, հետազոտության և զարգացման (R&D) նախագծերի իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հաստատմանը՝ արհեստական բանականության, կիբերանվտանգության, ինժեներության և տեխնոլոգիական այլ ուղղություններում:
Հուշագրով նաև նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում ստարտափների աջակցության, աքսելերացիայի, հետազոտությունների իրականացման և փորձագետների փոխանակման ուղղություններում:
Հայաստանյան պատվիրակության անդամները, խոսելով Լյուբլյանայի տեխնոպարկում անցկացրած հանդիպումների մասին, կարևորել են տեխնոպարկի անդամակցության քաղաքականության, վաճառքների կառուցվածքի, ԵՄ ծրագրերում ակտիվ ներգրավման, ինչպես նաև վերջին շրջանի համագործակցության մասին տրամադրված տեղեկատվությունը:
Այցն իրականացվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում գործող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» (EU-SMEDA) ծրագրի մասին.
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է