BANA-ն հյուրընկալել է 25 եվրոպացի երիտասարդ ձեռներեցի
Ստարտափներով հետաքրքրված և սեփական նախագծերն իրականացնող եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Պորտուգալիայից ժամանած 25 սկսնակ ձեռնարկատերերը երեկ հյուրընկալվել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ գրասենյակում։
Օրվա խոսնակներն էին՝ Business Angel Network of Armenia-ի և «The Crowdfunding Formula»-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, BANA-ի փոխտնօրեն Սոնա Վեզիրյանը և «Sprint» քրաուդանդինգային ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը։ Ինտերակտիվ հանդիպմանը Գևորգ Պողոսյանը պատմել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, հայկական ինովացիոն լուծումների մասին և կիսվել իր փորձով։ Սոնա Վեզիրյանը ներկայացրել է հրեշտակ ներդրողների գործունեությունը, Կարեն Վարդանյանն էլ ներկայացրել է քրաուդֆանդինգի՝ որպես նորարարական գաղափարների ֆինանսավորման միջոցի էությունը, առավելություններն ու առանձնահատկությունները:
8 երկրների ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար Հայաստանում ստանում են հմտություններ «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։ Միջազգային փորձագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը, վերապատրաստում են մասնակիցներին՝ տալով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ, նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել փոքր բիզնեսը և զարգանալ շուկայի պահանջներին համընթաց:
Միջազգային ծրագիրն իրագործվում է 3 փուլով՝ սեմինար, այնուհետև երիտասարդական փոխանակման ծրագիր և արդյունքների գնահատում: Ծրագրի գնահատման վերջին փուլը կիրականացվի Ֆրանսիայում՝ 2019-ի հոկտեմբերին:
Business Angel Network of Armenia-ն գործարար-ներդրողների միավորում է, ովքեր ֆինանսական միջոցներից բացի, ստարտափ թիմերին և սկսնակ ձեռնարկատերերին սովորեցնում են մասնավորապես բիզնեսի ռազմավարության մշակել, պոտենցիալ հաճախորդների ներգրավել: 2017 թվականի գարնանը հիմնադրված BANA-ն արդեն ներդրում է կատարել 5 ստարտափ թիմում:
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
14:11 23/08/24Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team Telecom Armenia-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է