ԱՏՁՄ վարչության անդամները հանդիպել են Թայբեյի պատվիրակության հետ
Այսօր հանդիպում է տեղի ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամների և Թայբեյից ժամանած գործարարների եւ փորձագետների միջև։ Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական մոտեցումներ, «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի» առանցքային թեմաներ և այլ ծրագրեր։ Հանդիպմանը մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ տիկին Իվոն Չուն: Պատվիրակությունը Հայաստանում է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով։
Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել ԱՏՁՄ-ի և DIGITIMES-ի միջև՝ WCIT 2019 խորհրդատվական աշխատանքների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման մոդելներ մշակելու վերաբերյալ: DIGITIMES-ը տեխնոլոգիական հարթակ և խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը 1985 թ.-ից ակտիվորեն մասնակցում է նաև Թայբեյի ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքներում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՏՁՄ անդամներ՝ «Մենթոր Գրաֆիկս», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ դիզայն», «Ինստիգեյթ մոբայլ», «ՎՕԼՕ», «Սի Քյու Ջի Այ Մա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սիներջի», «Վորքֆրոնտ Հայաստան», «Էպամ», «Դ-Լինկ», «Իքս Թեք», «Գրանթ Թորնթոն» ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Պատվիրակության այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թայբեյի National Chiao Tung համալսարանի միջև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում գործարարներն այցելել են նաև ՏՏ ոլորտի մի շարք ձեռնարկություններ և կազմակերպություններ։
-
17:10 14/05/26Տելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան»
-
10:52 13/05/26Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
-
16:07 22/04/26Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում






