Beeline. Պեչա-Կուչա երեկոն քննարկում է տեխնոլոգիաների դերը և ապագան մեր կյանքում
Հայաստանում Beeline-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպեցին Պեչա-կուչա երեկո «Friends with Technology» վերնագրով, որի ընթացքում տարբեր ոլորտերի փորձագետներ և ստարտափների հիմնադիրներ ներկայացրեցին և քննարկեցին տեխնոլոգիաների դերն ու ապագան մեր կյանքում։
Միջոցառման ընթացքում խոսնակները քննարկեցին, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ձևավորում ժամանակակից կրթությունը, ինչպիսին է լինելու հեռահաղորդակցության ոլորտն ապագայում, բացահայտեցին թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունները։
«Այսօր տեխնոլոգիաները և ինտերնետը մեր կյանքի և կենցաղի անբաժան մասն են կազմում, ու հեռահաղորդակցության կազմակերպությունների, տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է պետք զարգանալ և աշխատել, որպեսզի հաճախորդներին նոր, հարմար և 21-րդ դարի պահանջներին համապատասխանող ծառայություններ տրամադրեն», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Տեխնոլոգիական նորարարություններն այլևս անբաժանելի մասն են կազմում ցանկացած ոլորտի, լինի մշակույթ, կրթություն, տնտեսություն, հեռահաղորդակցություն թե հասարակական ծառայություններ։ Ցանկացած խնդիր ներկայումս կարող է ունենալ իր տեխնոլոգիական լուծումը, և նմանատիպ հանդիպումները կարող են հիանալի գաղափարներ տալ երիտասարդ ձեռներեցներին»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Միջոցառումը կազմակերպվեց պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ շրջանակում, որն ուղղված է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին մենթորության տրամադրմանը։
Պրոդուկտի մշակման ճամբարի հաղթող երկու թիմերը՝ Festberg և Rendchain-ը երեկոյի ընթացքում ներկայացրեցին ճամբարի ընթացքում մշակած իրենց նոր պրոդուկտները։ Festberg թիմի մշակած հավելվածը նախատեսված է կինոփառատոնների համար և նոր փորձառություն կբերի այս ոլորտ՝ կինոսիրահարների և փառատոնների կազմակերպիչների գործունեությունը դարձնելով ավելի արդիական և արդյունավետ։ Rendchain թիմի անդամները միջոցառման ընթացքում ներկայացրեցին, ինչպիսին է լինելու տեխնոլոգիական աշխարհն առանց սերվերային դարաշրջանի։
———–
Պեչա-Կուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են։ Մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Պատկերները ինքնաբերաբար փոխվում են, մինչդեռ խոսողը պետք է հասցնի փոխանցել միտքը և հետ չընկնի։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ Պեչա-Կուչան արդեն տարածվել է 1,100-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է