Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում կրիպտոմայներների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինն աճել է
14/02/2019 14:09

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում կրիպտոմայներների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինն աճել է

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում օգտատերերի 13% համակարգիչների վրա 2018 թվականին գրանցվել են մայներների թաքնված տեղադրման փորձեր։ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9,3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017 թվականին կազմել է 6,73%, իսկ 2018 թվականին հասել է 9%-ի, ապա Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,28% и 7%։

2018 թվականի ընթացքում ընկերությունը գրանցել է 5 638 828 ունիկալ օգտատերերի համակարգիչների վրա մայներների տեղադրման փորձեր։ Գրոհների ընդհանուր ծավալում մայներների բաժինը կազմել է 8,50%, իսկ Risktool տիպի ծրագերի թվում՝ 16,88։

Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։ Առանց օգտատիրոջ գիտության կրիպտոմայներների տեղադրումը կանխելու համար հարկ է հետևել սարքի, համացանցի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և մեսենջերների օգտագործման անվտանգության կանոններին, ինչպես նաև սարքում մշտապես օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագիր։