Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline. զանգվածային SMS-ի տարածման ծառայություն` կորպորատիվ հաճախորդների համար
13/11/2018 09:43

Beeline. զանգվածային SMS-ի տարածման ծառայություն` կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։ Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։

«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ և հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի և տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման  ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը և հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար և պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։

Լրացուցիչ տեղեկություններ ծառայության վերաբերյալ կորպորատիվ հաճախորդները կարող են գտնել www.beeline.am կայքում և 010 700 700 հեռախոսահամարով՝ աշխատանքային ժամերին։