Beeline․ Նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
Beeline-ում այսօր նշվեց «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը։ 10-րդ հոբելյանական ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց ստաժավորման ընթացքը։ Պաշտոնական արարողությանը հրավիրված էին նրանց մենթորները, Հայաստանի աշխատանքային կենտրոնների ներկայացուցիչները, ինչպես նաև այն աշխատակիցները, ովքեր Beeline են եկել «Երրորդ սերունդ» ծրագրի շնորհիվ։
Ծրագրի մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով ստաժավորման առաջին ամիսներից, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։ «Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին, և այդ ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող։ Նրանցից ավելի քան կեսն այսօր Beeline-ի աշխատակիցներ են, շատերը առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Ավելին, ծրագրի մեկ մասնակիցն այժմ աշխատում է խմբի ընկերություններից մեկում՝ Ուկրաինայում։
«Մենք շատ ենք հպարտանում ստաժավորման այս ծրագրի հաջողությամբ, որի շնորհիվ մեր ընկերությունը համալրվում է նպատակասլաց, տաղանդավոր և ստեղծագործ երիտասարդներով։ Մենք էլ կարող ենք նրանց որոշ բաներ տալ՝ նրանցից յուրաքանչյուրին մենք առաջարկում ենք ստաժավորման անձնական պլան և կցում ենք հատուկ ղեկավար։ Ստաժորները կմասնակցեն մեր ընթացիկ նախագծերին, ինչպես նաև կունենան հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց թույլ կտան կիրառել իրենց գիտելիքները և աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ուսմանը զուգահեռ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ և ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն և այլն։ Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում՝ www.beeline.am։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է