Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Beeline. Colocation` իրավաբանական անձանց համար
29/10/2018 12:23

Beeline. Colocation` իրավաբանական անձանց համար

Beeline-ը գործարկել է «Քոլոքեյշն» (Colocation) ծառայությունը իրավաբանական անձանց համար։ Ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին տեղադրել իրենց սերվերները, տվյալների պահպանման համակարգերը և ցանցային սարքավորումը Beeline-ի նոր տվյալների կենտրոնում։

Beeline-ի հաճախորդները կստանան ոչ միայն «Քոլոքեյշն»-ին հատուկ սարքավորման սպասարկման ծառայություններ, ֆիզիկական պաշտպանություն, կլիմայական ռեժիմի պահպանում, պահեստային էլեկտրասնուցում, այլև մի շարք թվային ծառայություններ, ինչպիսիք են սարքավորումներին հեռահար հասանելիություն, մոնիթորինգ և տվյալների պաշտպանություն։

«Լինելով հոսթինգի առավել առաջադեմ տարբերակ, «Քոլոքեյշն» ծառայությունը շատ հարմար տարբերակ է բազմաթիվ զարգացող հայկական ինտերնետ նախագծերի համար։ Մեր պոտենցիալ հաճախորդների թվում մենք տեսնում ենք տվյալների մեծ ծավալների հետ աշխատող ընկերությունների։ Վստահ եմ, որ Beeline-ի «Քոլոքեյշն»-ը մեծ տարածում կստանա, քանի որ այն երաշխավորում է բարձր արագությամբ ինտերնետին հասանելիություն, որովհետև հաճախորդի սարքավորումը տեղադրված է լինելու հենց մեր տվյալների կենտրոնում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ՝ աշխատանքային ժամերին զանգահարելով 010 700 700 հեռախոսահամարով։

Լրահոս