Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
Beeline-ը հայտարարում է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին։ Բջջային հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ և կապի ծառայությունների դիմաց, խանութներում և դեղատներում գնումների, կայանատեղիների համար, վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների հաշիվները։
Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store և Google Play համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, և բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։
BeeMoney դրամապանակն օգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաև գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաև վճարել առցանց խաղերի համար և այլն։ BeeMoney օգտատերերը կարող են նաև գումար փոխանցել իրենց վիրտուալ հաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։
«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլև հեռախոսի լիարժեք և հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների և նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախին։
«BeeMoney դրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը և գործընկերների ցանցը, ինչպես նաև Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը», – նշեց EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։
Նախագծի տեխնոլոգիական գործընկերն է EasyPay ընկերությունը։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին: Նաև լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել www.easypay.am կայքին և 011 261 261 հեռախոսահամարով։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է