Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
Հայաստանում Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 17-ին։
Էթիկայի միջազգային օրվա շրջանակում, որն աշխարհում նշվում է 2014 թվականից, տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար և վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։
Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի աշխատակիցները վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել, որտեղ աշխատակիցները գրառումներ էին կատարում, նշելով, թե ինչ է իրենց համար էթիկան։ Այնուհետև կազմակերպվել է թեմային առընչվող ֆիլմի դիտում և քննարկում։
«Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարևոր դեր է խաղում, քանի որ բիզնեսում էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է գործընկերների և հասարակության հետ առնչվելիս։ Լինելով միջազգային խոշոր ընկերություն ՎԵՈՆ խումբը նույնպես հետևում է այդ միտումներին և իր կազմում գործող ընկերություններում ձգտում է ապահովել բացարձակ թափանցիկություն և ազնվություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլյենսի գործառույթը ներդրվել է 2016 թ-ին և աշխատում է ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկության և էթիկայի բարձր ստանդարտների պահպանման ուղղությամբ։ Բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների և արժեքների իրականացում։
-
10:52 13/05/26Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
-
16:07 22/04/26Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
-
10:51 17/04/26Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն
-
10:53 09/04/26Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
10:18 18/03/26Բովանդակություն ստեղծողների համար Picsart-ը գործարկել է AI-օգնականների մարկետփլեյս
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում






