Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. գործարկվեց ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը
28/09/2018 08:29

Beeline. գործարկվեց ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը

Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության starthub.am առցանց հարթակի գործարկման մասին։

Հարթակի գործարկման հիմնական նպատակը հայկական ստարտափների գործունեության լուսաբանումն ու ստարտափների առաջխաղացմանն աջակցող ուղեցույցների հրապարակումն է։ Կայքը ստեղծված է ժամանակակից լուծումներով և դիզայնով։ Այն հասանելի է և համակարգիչների, և սմարթֆոնների համար։ Կայքի տարբեր բաժիններում ներկայացվում են ՏՏ ստարտափներին վերաբերող լուրեր, հայկական ստարտափների գործունեության մասին պատմող նյութեր, ստարտափների զարգացմանն ու աջակցմանն ուղղված ուսուցողական ուղեցույցներ, ստարտափներին աջակցող հայաստանյան հիմնադրամներ, տեխնոլոգիական կենտրոններ, ինկուբատորներ և այլ կազմակերպություններ։

«Լավ գաղափարներն անպայման պետք է կյանքի կոչվեն։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մեր նպատակն է սկսնակ ստարտափներին աջակցել հեռանկարային, լավ բիզնես նախագծերի իրականացման հարցում։ Այսօր մենք գործարկում ենք մի կայք, որը ստարտափներին կապահովի ամբողջական տեղեկատվությամբ, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ստեղծել սեփական բիզնեսը, կհուշի, թե ուր կարելի է դիմել աջակցության և մենթորության համար, ինչպես նաև կպատմի իրենց մասին հայ հասարակությանն ու ներդրողներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Starthub.am-ի գործարկմամբ մենք ամբողջացնում ենք Starthub Armenia նախագիծը։ Ստարտափների տեղեկատվական աջակցությունը և դրանց գործունեության մասին տեղեկատվության տարածումն անչափ կարևոր է նախագծերի զարգացման տեսանկյունից։ Ստարտափներին կոչ ենք անում ակտիվորեն համագործակցել մեզ հետ։ Մշտապես պատրաստ ենք լուսաբանել ստարտափներին վերաբերող ցանկացած իրադարձություն», – ասաց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Հիշեցնենք, որ հունիսին գործարկվել է StartHub Offline հարթակը, որը տեխոնոլգիական բիզնեսի սկսնակներին և առաջնորդների միջև հանդիպում-քննարկումների կազմակերպման միջոցով փորձում է նպաստել ոլորտի զարգացմանը։ StartHub Offline-ի աշնանային փուլը կմեկնարկի սեպտեմբերի վերջից։

Լրահոս