Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. կմեկնարկի Summer Business School 2018-ը
26/07/2018 15:03

Beeline. կմեկնարկի Summer Business School 2018-ը

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։

Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաև օգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ։

«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարևոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին և փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենալու մինչև օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի, իսկ ընդունելությունը հարցազրույցով։

Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ և ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Լրահոս