Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Facebook-ը կարգելի օգտատերերի տվյալներ հավաքել թիրախային գովազդի համար
29/03/2018 18:08

Facebook-ը կարգելի օգտատերերի տվյալներ հավաքել թիրախային գովազդի համար

Facebook ընկերությունը տվյալների ագրեգատոր-ընկերություններին կզրկի թիրախային գովազդի կարգավորման համար օգտատերերի մասին տեղեկատվություն հավաքելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ընկերությունում:

«Մենք ծանուցում ենք գովազդատուներին առ այն, որ փակում ենք «գործընկերային կատեգորիաները»: Այդ պրոդուկտը տեղեկատվության կողմնակի ագրեգատորներին թույլ Էր տալիս իրենց թիրախավորումն առաջարկել անմիջականորեն Facebook-ի հարթակում»,-ասված Է ընկերության հայտարարության մեջ: Ընկերությունը հավելում Է, որ այդ միջոցառումը կբարելավի սոցիալական ցանցում օգտատերերի տեղեկատվության գաղտնիությունը: «Գործընկերային կատեգորիաներ» գործառույթը ագրեգատոր-ընկերություններին, ինչպիսիք են՝ Experian-ը եւ Acxiom-ը, թույլ Է տալիս հաճախորդներին տվյալներ տրամադրել, օրինակ, օգտատերերի կողմից կատարված գնումների վերաբերյալ, թիրախավորված գովազդի ստեղծման համար:

Facebook ընկերությունը նախօրյակին հայտարարել Է մի շարք նորամուծությունների մասին, որոնք ուղղված են դրանց գաղտնիության նկատմամբ օգտատերերի հսկողության դյուրացմանը: Ընկերությունը փոխել Է շարժական սարքերի կարգաբերումների մենյուն՝ դրանց որոնումը դարձնելով ավելի հարմար: «20 տարբեր Էկրանների վրա ցրված կարգաբերումների փոխարեն դրանք բոլորն այժմ հասանելի են մեկ տեղում: Մենք նաեւ վերացրել ենք հնացած կարգաբերումները, ուստի այժմ հասկանալի Է, թե հավելվածները որ տեղեկատվություն կարող են կամ չեն կարող մուտք ունենալ»,-ասված Է Facebook-ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել Է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: