«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում ներդնելու վերաբերյալ: Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համագործակցության հուշագիր, մյուս երկրներում ևս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: «Երեք երկրներն էլ մեծ հետաքրքրություն և ոգևորություն են ցուցաբերել «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի նկատմամբ: Պիլոտային ծրագրով մենք կարտահանենք մեր փորձը, կպատրաստենք նրանց թրեյներներին, ապագա լաբորատորիաների վարիչներին, նրանց դպրոցներում կտեղադրենք լաբորատորիաները: Այդ միջոցներն էլ կօգնեն մեզ շարունակել այս ծրագրի զարգացումը Հայաստանում ու այն հասցնել իր ավարտին»,-ասաց բանախոսը:
Նրա տեղեկացմամբ` այս պահին ամբողջ Հայաստանում առկա է 220 «Արմաթ» լաբորատորիա, շուրջ 5 հազար դպրոցական լաբորատորիաների սան է, որոնցից 200-ը գործում են մարզերում: «Հայաստանում լաբորատորիաների ներդրման տեմպերը դանդաղեցին, մենք որոշեցինք որպես ուղղություն ընտրել այս ապրանքի արտահանումը և դրանով նաև գումար ներգրավել: Բացի այդ կապեր ստեղծել այլ երկրների հետ, քանի որ կրթական արտադրանքը լավ բարեկամություն է ստեղծում»,-ավելացրեց Արման Պողոսյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը Հնդկաստանի հետ պայմանագիրը մեծ առաջընթաց որակեց, քանի որ այդ երկիրը բավականին զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Հնդկաստանը ՏՏ աշխարհում շատ զարգացած է` թե կրթությամբ, և թե ծրագրերի մշակումով և այն, որ նրանք հետաքրքրված են «Արմաթ» լաբորատորիաներով, արդեն խոսուն արդյունք է »,-ասաց Ալեքսանդր Եսայանը` հավելելով, որ ծրագրի փուլային իրագործման արդյունքում նախատեսվում է Հնդկաստանում ներդրվելիք լաբորատորիաների թիվը հասցնել 3 հազարի: Իսկ առաջին լաբորատորիաները նախատեսվում է բացել արդեն այս տարի:
Արման Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ սկզբնական շրջանում նշյալ երկրներում բացվելիք «Արմաթ»-ներում կսովորեն Հայաստանից արտահանված սարքավորումներով, սակայն հետագայում, հնարավոր է, դրանք փոխարինվեն այդ երկրների արտադրանքով: «Մենք չենք ակնկալում, որ իրենք շարունակաբար մեր արտադրանքն են գնելու, հարցը այս ծրագրի արտահանման մասին է: Երբ նրանք որոշեն ինքնուրույն շարունակել, մենք նոր` անօդաչու սարքերի, կենսաքիմիայի լաբորատորիաների ծրագրի արտահանման մասին կմտածենք: Մեր նպատակը գիտելիքն անընդհատ արտահանելն է»,-եզրափակեց «Ինստիգեյթ»-ի տնօրենը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է