
WCIT 2018-ում ստորագրվել է հուշագիր «Արմաթ» լաբորատորիաներն արտահանելու շուրջ
Փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին ողջունել և տեսաուղերձ է հղել աշխարհի տարբեր ծայրերից Հնդկաստան ժամանած պատվիրակներին: Հնդկաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ համաժողովն արդյունավետ կլինի մասնակից բոլոր կողմերի համար: WCIT-ի խոսնակների և մասնակիցների ամբողջական ցանկն՝ այստեղ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) պատվիրակությունը, որը մասնակցում է WCIT 2018-ին եւ մի քանի օրից կվերցնի էստաֆետը՝ 2019 թ-ին այն Հայաստանում անցկացնելու համար, ուրախությամբ կիսվում է իր նորություններով ու գործարար հաջողություններով:
Նախ ԻՏՁՄ ղեկավարները եւ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը մասնակցել են WCIT 2018-ի պաշտոնական ճաշին, որի ընթացքում Ա. Խաչատրյանը ողջունել է ներկաներին եւ հրավիրել Հայաստան WCIT 2019-ին մասնակցելու նպատակով:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA Տնօրենների Խորհրդի անդամ: Ա. Եսայանը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
ԻՏՁՄ-ի կողմից արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի պատվով վերցնեն WCIT 2020-ի էստաֆետը Հայաստանից:
Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաեւ ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:
Եվս մեկ հաղթական լուր: ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։
Հիշեցնենք, որ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:
-
20:28 02/12/20Beeline. Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է
-
15:08 17/10/20Հայաստանում Beeline-ը 100 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
17:37 21/09/20Beeline. մալուխի վնասման հետևանքով բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից
-
17:21 17/12/20Ucom. մեկնարկել է «2021-ին միայն լավ լուրեր» արշավը
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
16:16 31/07/20Ucom. 105 մլն դրամ փոխհատուցում` կապի խափանման համար
-
19:10 24/07/202020թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 47.82%-ով
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
14:18 16/03/20Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի
-
16:12 05/03/20Վիվա-ՄՏՍ. Տեղի է ունեցել «VivaStart» և «ITStart» ծրագրերի ավարտական արարողությունը
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:18 27/07/20PicsArt-ը գնել է D’efekt ընկերությունն ու շարժումների վրա հիմնված վիդեո էֆեկտների հավելվածը
-
19:27 21/11/18Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ
-
11:36 16/03/18Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել
-
17:34 01/11/17PicsArt. ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր