Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին
13/12/2017 18:38

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների գերակշիռ մասը բաց կլինի շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի բաժանորդները կարողանան նախապատրաստվել տոնական օրերին։ Բացի այդ, Երևանի և մարզերի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ կաշխատեն նաև տոն օրերին՝ 2018թ․հունվարի 3-ից մինչև հունվարի 7-ը։ «Ամանորյա տոնական օրերին մեր հաճախորդները ցանկանում են կապի մեջ մնալ իրենց մտերիմների հետ, բոլորին շնորհավորելու հնարավորություն ունենալ, նաև մեր որակյալ և մատչելի հեռախոսների տեսքով նվերներ մատուցել։ Եվ մենք մեր պարտքն ենք համարում նրանց տրամադրել այդ հնարավորությունը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նախատոնական հանգստյան օրերին աշխատող գրասենյակները բաց են լինելու իրենց աշխատանքային ժամերին համապատասխան, իսկ տոն օրերին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը։ Բացառություն կկազմեն Հյուսիսային պողոտայի և Ամիրյան փողոցի գրասենյակները, որոնք կաշխատեն 11։00-ից մինչև 22։00-ը, և Երևան Մոլլում գտնվող գրասենյակը, որը բաց կլինի 11։00-ից մինչև 20։00-ը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind»,

«Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: