Զանգ Wi-Fi-ով արտերկրում
ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված IMS պլատֆորմը թույլ է տալիս տրամադրել «Զանգ Wi-Fi-ով» և VoLTE (4G ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունները
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Wi-Fi ցանցի միջոցով կարող են զանգահարել հայաստանյան բջջային ու ֆիքսված բոլոր ցանցեր եւ ստանալ զանգեր նշված ցանցերից, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` զանգահարել եւ ստանալ ներցանցային զանգեր իրենց սակագնային պլաններով նախատեսված միեւնույն սակագներով: Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաև «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվող երկու բաժանորդների միջև. ընդամենն անհրաժեշտ է, որ նրանք միացած լինեն Wi-Fi ցանցերի՝ անկախ գտնվելու վայրից:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ հավելվածի ներբեռնում, ինչպես տարատեսակ մեսենջերների (Viber, WhatsApp, Skype, և այլն) դեպքում: Բացի այդ՝ ի տարբերություն մեսենջերների՝ զանգ կատարած համարները արտացոլվում են հեռախոսագրքում, իսկ զանգ կատարելիս՝ բաժանորդի կողմից համարը մուտքագրվում է սովորական ձևաչափով:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը հարմար է հատկապես արտերկրում գտնվող այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են այցելում վայրեր, որտեղ բջջային ցանցը գերծանրաբեռնված է, թույլ է կամ բջջային ծածկույթն առհասարակ բացակայում է: Հյուրանոցներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, մետրոյի և երկաթգծային կայաններում, գնացքներում, խանութներում, շուկաներում, սրճարաններում, խաղասրահներում և հատկապես ստորգետնյա հատվածներում, որտեղ որպես կանոն առկա է Wi-Fi ցանց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը «Զանգ Wi-Fi-ով» ծառայության միջոցով կարող է կատարել ու ընդունել ներցանցային զանգեր այնպես, ինչպես նա դա անում է Հայաստանում գտնվելիս:
«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամ գնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունը չափազանց հարմարավետ է նաև այն պատճառով, որ ո՛չ զանգահարողը, և ո՛չ էլ զանգն ընդունողը ստիպված չեն լինի մշտապես միացված պահել բջջային ցանցի միջոցով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունը:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված և ակտիվացված:
Ռալֆ Յիրիկյանը նաև նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ անգամ բջջային ցանցին միացած լինելու դեպքում, սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է էկրանին:
Wi-Fi Calling (կամ Voice-over-Wi-Fi) ու Voice-over-LTE կամ՝ VoLTE (LTE/4G ցանցերով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունների հիմքում ձայնի փոխանցումն է IP-արձանագրության միջոցով: Տեխնոլոգիապես՝ վերը նշված երկու ծառայությունների առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է, որն արդեն իսկ ներդրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության և VoLTE-ի միջոցով զանգի միացման տևողությունը կազմում է մի քանի վայրկյան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից քայլ առ քայլ իրականացվող նախագծի արդյունքում ձայնային ազդանշանի փոխանցումը, որը դեռևս իրականացվում է 2G և 3G ցանցերով միջոցով, կսկսի իրականացվել 4G/LTE ցանցով, ինչը 4G ցանցում բարձր արագություններով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդին զանգ ստանալու կամ զանգահարելու դեպքում հնարավորություն կտա շարունակելու աշխատել 4G ցանցում առանց ընդհատումների՝ խուսափելով 3G ցանց անցում կատարելուց: VoLTE-ի դեպքում նաև ապահովվում է ձայնի HD որակ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է