5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո
5-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում՝ «Դեպի նոր իրականություն» խորագրի ներքո: Այս մասին այսօր հայտարարել են Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը:
Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:
«Տեխնոլոգիաների զարգացումն այնքան արագ է տեղի ունենում, որ պետք է անընդհատ հարմարեցնել կյանքին և բիզնեսին: Ինովացիոն մոտեցումները հաջողությամբ կիրառվում են ՏՏ ոլորտում և դրական տենդենց իհարկե նկատվում է: Իսկ Հայաստանում ինովացիաների կիրառման մակարդակը ցածր է, ինչի համար էլ մենք հարթակ ենք ստեղծում վերջինիս զարգացման և արդյունավետ կիրառման համար: Ինժեներության և ՏՏ ոլորտում դրական շարժ ունենք, իսկ ինովացիոն պահանջարկը բիզնեսի այլ ճյուղերի կողմից այնքան էլ մեծ չէ: Ինովացիան ենթադրում է նաև ներդրում կատարելու պահանջարկ, ինչը էականորեն կապված է մրցակցության և բիզնեսմենի մտածողության հետ: Եթե գործարարի մտածողությունը ուղղված է միայն Երևանի շուկայի վրա և աշխարհում ներկայանալու խնդիր չունի, ապա ինովացիոն մոտեցումները նրան չեն հետաքրքրում», նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը ասել է. «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը ուրախ է աջակցելու Բիզնես Ինովացիոն ֆորումին, քանի որ նորարարությունը համարում ենք կաևոր գործոն ՓՄՁ զարգացման համար: Ֆորումը հիանալի հնարավորություն է քննարկելու նորարարության, թվայնացման և ՏՏ թեմաները տարբեր շահառուների հետ, ովքեր ներկայացնում են պետական և մասնավոր հատվածը, հետազոտությունների և գիտության ոլորտը: Մենք կներկայացնենք նաև Նորարարության քարտեզագրման առաջին տպավորությունները, որն իրականացվում է տեղացի և միջազգային փորձագետների ջանքերով, որը, ֆորումի արդյունքների հետ մեկտեղ կհանդիսանա հիմք Հայաստանի նորարարության ռազմավարության մշակման համար: Բացի այդ, ծրագրի փորձագետների կողմից կանցկացվեն մի շարք հետաքրքրիր աշխատաժողովներ, որոնք կանդրադառնան բիզնես մոդելներին, ստեղծարար մտածելակերպին և այլն՝ նպաստելով տարբեր գաղափարների և մոտեցումների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին կօգնեն մուտք գործել «Դեպի նոր իրականություն»՝ օժանդակելով հայաստանյան ՓՄՁ-ներին կերտել ուղի դեպի նորարար ապագա»:
Երկօրյա բիզնես ինովացիոն ֆորումի բաժիններն են.
– Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար
– Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում
– Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարություան ռազմավարությունը
– Մտավոր սեփականություն և տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները
– Հայաստանի ՏՀՏ և ԲՏ կրթության ապագան
Այս տարի միջազգային փորձագետներ կժամանեն Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից կմասնակցեն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, Դ-Լինկ, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Բիզնես ինովացիոն ֆորումի բանախոսների ցանկը ներկայացված է BIF.am կայքում:
Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է