Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Apple-ը վիրտուալ իրականության ակնոց է մշակում
15/11/2016 12:10

Apple-ը վիրտուալ իրականության ակնոց է մշակում

Apple-ն սկսել Է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Bloomberg-ը: Հրատարակությունը դա համարում Է «գաղտնի ծրագիր»՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ, որոնց անունները չեն նշվում:

Նրանց տեղեկատվությամբ՝ տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ Է անցնում: Ենթադրվում Է, որ ակնոցը կլինի անհաղորդալար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն:

Եթե թեստերը հաջող լինեն, տեխնոլոգիայի զանգվածային արտադրությունը կարող Է սկսվել 2018 թվականից ոչ շուտ, հայտնել Է Apple-ի աղբյուրը:

Ավելի վաղ գործադիր տնօրեն Թիմ Քուկը խանդավառություն Է խոսել Pokemon Go խաղի աճող ժողովրդականության պատճառով հավելյալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս