Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ԴիջիԹեք Էքսպո 2016-ին մասնակցել է 60,000 այցելու
05/10/2016 19:56

ԴիջիԹեք Էքսպո 2016-ին մասնակցել է 60,000 այցելու

12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի մասնակցել են տեղական և միջազգային շուկայի 124 ընկերություն ու ծրագիր և շուրջ 60 000 այցելու:

ԴիջիԹեքի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ու կառավարության և դիվանագիտական կառույցների, մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ցուցահանդեսի հյուրերը շրջել են ԴիջիԹեքի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին:

ԻՏՁՄ-ի ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները ՀՀ Նախագահին փակ ցուցադրության ձևաչափում ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:

Հիշեցնենք, որ այս տարի Հնդկաստանը՝ որպես գործընկեր ներկայացված էր կոնսոլիդացված տաղավարով: ԴիջիԹեքին մասնակցել են նաև ամերիկյան, ռուսական, շվեդական, չինական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ընկերություններ: ԴիջիԹեքին մասնակցել են մասնավորապես Keysight Technologies, VMware, PicsArt, National Instruments, Ucom, Joomag, VOLO, Instigate, Festo, Rusbase, Monitis, Huawei, IUNetworks, ArmSoft, Arloopa, gg ընկերությունները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ողջ մնալու արվեստ ակումբը, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն:

Հավելենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: