Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Google-ը պատրաստվում է սեփական խելացի ժամացույցներ արտադրել
08/07/2016 21:04

Google-ը պատրաստվում է սեփական խելացի ժամացույցներ արտադրել

Android Police առցանց պարբերականի հրապարակած տեղեկատվության համաձայն Google-ը աշխատում է սեփական խելացի ժամացույցներ արտադրել։ Խոսքը գնում է Angelfish և Swordfish մոդելների մասին։

Angelfish-ն օժտված է Android Wear ամբողջական գործառույթներով, իսկ Swordfish-ն ավելի հասարակ է, այն հիշեցնում է Pebble Time Round սմարթվոչը։

Հիշեցնենք, որ Google-ը կրելի սարքերի օպերացիոն համակարգերի առաջատարն է։ Խոսքը Android Wear օպերացիոն համակարգի մասին է։ Չնայած այդ փաստին, Google-ը մինչ այս սեփական սմարթվոչը չէր արտադրում։