Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom. շարունակվում է «Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտերի ընդունելությունը
23/05/2016 18:13

Ucom. շարունակվում է «Բաց խաղ» առաջնության մասնակցության հայտերի ընդունելությունը

Մայիսի 21-ին կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության առաջին փուլը: Առաջնության մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին ներկայացրին իրենց նախագծերը, ապա խորհրդատվություն ստացան իրենց խաղի զարգացման վերաբերյալ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրված են Frismos, Plexonic, Triada, ViViFi, Underwater Apps, X-Tech, UITE, PicsArt, Ucom ընկերությունների մասնագետները:

«Բաց խաղ» առաջնությունն անցկացվում է մինչև 18 և 18 –ից բարձր տարիքային խմբերում: Համակարգչային և բջջային խաղերի արտադրութամբ հետաքրքրվող երիտասարդները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչ երկրորդ փուլի մեկնարկը, որը կտրվի հուլիս ամսին:

Այս տարի մասնակիցներին հնարավորություն է տրվել բացի ծրագրավորման այլ լեզուներից օգտագործել նաև Աղվես (Scratch) լեզուն: Scratch ծրագրին տիրապետում են ՀՀ ավելի քան 2000 դպրոցականներ, ովքեր դա հաջողութամբ օգտագործում են ռոբոտներ ծրագրավորելիս:

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա: «Բաց խաղ» առաջնության պայմանները ներկայացված են www.opengame.am կայքում:

«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համապատասխան միջավայր, բացահայտել և խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարներին: Հարկ է նշել, որ խաղերի արտադրությունն այսօր ամբողջ աշխարհում համարվում է տնտեսության ամենազարգացած և եկամտաբեր ոլորտը:

Համակարգչային և բջջային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունն 2011 թվականից իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է՝ ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: