Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ն աշխատում է մեծ հեռավորության վրա աշխատող անլար լիցքավորման ստեղծման ուղղությամբ
29/01/2016 22:54

Apple-ն աշխատում է մեծ հեռավորության վրա աշխատող անլար լիցքավորման ստեղծման ուղղությամբ

Անլար լիցքավորումն այժմ քչերին կզարմացնի։ Շուկայում առկա են սմարթֆոնների բազմաթիվ մոդելներ, որոնք հնարավորություն ունեն նման կերպ լիցքավորվելու։ Խնդիրն այն է, որ սմարթֆոնը պետք է շատ մոտ կամ կպած լինի լիցքավորող սարքին Համացանցում տարածված լուրերի համաձայն Apple կորպորացիան վերջին տարիներին աշխատում է մեծ հեռավորության վրա աշխատող անլար լիցքավորման համակարգ ստեղծելու ուղղությամբ։

Այժմ հիմնական խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ  էներգիայի կորուստները չափազանց մեծ են։ Ամեն դեպքում վերլուծաբանները կարծում են, որ iPhone 7S սմարթֆոնի թողարկման պահին Apple-ին հաջողված կլինի ստանալ արդյունավետ աշխատող համակարգ։