Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Աշխարհի խոշորագույն սմարթֆոն արտադրողները՝ 2015 III եռամսյակ
22/12/2015 22:50

Աշխարհի խոշորագույն սմարթֆոն արտադրողները՝ 2015 III եռամսյակ

Digitimes Research վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 331.9 մլն սմարթֆոն, ինչն այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները գերազանցում է 10.5%-ով, իսկ 2014թ․-ի համանման ցուցանիշը՝ 7.7%-ով։

Աշխարհում սմարթֆոնների 40%-ը վաճառում են Samsung (25.6%) և Apple (14.5%) ընկերությունները, երրորդ հորիզոնականում է Huawei-ը, որի մասնաբաժինը կազմում է 7.4%, իսկ 4-ից 15-րդ հորիզոնականներն ունեն հետևյալ տեսքը․

4. Lenovo – 4,8%;
5. LG – 4,5%;
6. Xiaomi – 3,8%;
7. BBK – 3,5%;
8. TCL – 3,3%;
9. Oppo – 3,2%;
10. ZTE – 2,5%;
11. Sony – 2,0%;
12. Microsoft – 1,7%;
13. Meizu – 1,7%;
14. Coolpad – 1,5%;
15. Asus – 1,4%.

Digitimes Research-ը կանխատեսում է, որ այս տարվա արդյունքում սմարթֆոնների վաճառքները կաճեն 10.1%-ով և կկազմեն 1 326 մլրդ հատ։