Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi է ապահովել չորս թանգարանի
30/10/2015 21:03

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi է ապահովել չորս թանգարանի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնել են «Wi-Fi ամենուր» ծրագրի շահառուների ցանկը. ինտերնետ հասանելիություն է ապահովվել չորս թանգարանում

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքով է ապահովել մայրաքաղաքում գործող մշակութային չորս օջախ: Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Պետության և մասնավոր հատվածի նմանօրինակ համագործակցության հիմքում մշակութասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվն աշխարհում տարեցտարի ավելանում է: Հատկապես թանգարաններում այսօրինակ հնարավորության ընձեռումը կարևոր է աշխարհին մեր երկրի մշակութային գանձերը ներկայացնելու տեսանկյունից: Ծրագիրը թիրախային խմբին` և՛ հայ և՛ օտարերկրյա այցելուներին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:

Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակներում տարեսկզբին Wi-Fi անկյուններ են ստեղծվել մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում:

Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: