Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Samsung-ը մեծ չափերի պլանշետներ կարտադրի
24/08/2015 15:48

Samsung-ը մեծ չափերի պլանշետներ կարտադրի

Հարավկորեական Samsung կորպորացիան պատրաստվում է մեծ չափերի պլանշետներ արտադրել: Համացանցում տարածված լուրերի համաձայն պլանշետների էկրանի անկյունագիծը կլինի 18.4″, սակայն տեխնիկական պարամետրերն այդքան էլ տպավորիչ չեն: Պլանշետների էկրանի կետային խտությունը կլինի 1920×1080, պրոցեսորը` Exynos 7580 – 1.6 GHz, օպերատիվ հիշողությունը՝ 2GB, ներքին հիշողությունը՝ 32GB: Հնարավորություն կա հիշողությունը մեծացնել microSD քարտի միջոցով՝ մինչև 128GB: Պլանշետը կաշխատի Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:

Եվ մեկ մեծ պլանշետ էլ կարտադրվի Window 10 օպերացիոն համակարգով: Էկրանի չափը կլինի 12″, այն կունենա 4GB օպերատիվ հիշողություն և զինված կլինի Intel Core M պրոցեսորով, պլանշետը կունենա նաև S Pen գրիչ:

Պլանշետների գնի և թողարկման ժամկետների մասին դեռևս տեղեկատվություն չկա: