Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Samsung-ը երկու անգամ կավելացնի մարտկոցների աշխատանքային հզորությունը
30/06/2015 14:39

Samsung-ը երկու անգամ կավելացնի մարտկոցների աշխատանքային հզորությունը

Գաղտնիք չէ, որ սմարթֆոնների հետ կապված ամենագլխավոր խնդիրներից մեկը աշխատանքային ժամերի ավելացումն է: Այս խնդրի լուծումներ են փնտրում շատ ու շատ խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ ու գիտական խմբեր: Հարավկորեական Samsung կորպորացիան նույնպես զբաղվում է մարտկոցների աշխատանքային հզորության ավելացման խնդրով, ինչը կօգնի զգալիորեն ավելացնել ընկերության սմարթֆոնների աշխատանքային ժամանակը:

Samsung-ի մշակած նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս 1.8 անգամ ավելացնել մարտկոցների հզորություն, իսկ 200 լիցքավորում հետո՝ 1.5 անգամ: Նորարարությունը դեռևս փորձարկումների կարիք ունի: Նոր մարտկոցները սմարթֆոնների վրա կհայտնվեն միայն մի քանի տարի հետո:

Նշենք նաև, որ նորարարությունը կարող է օգտագործվել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ էլեկտրական ավտոմեքենաշինության մեջ:

Լրահոս