Beeline. «Յունիբանկ» ՓԲԸ-ն հետ սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնում
Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի տաղավարներ, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Յունիբանկի տաղավարներ գործում են թվով 7 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում Երևանում, Արտաշատում, Սևանում և Էջմիածնում: Beeline-ի հաճախորդները Յունիբանկի տաղավարներում կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:
«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը: Այժմ վարկերի ձևակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջող գործունեության գրավականը հաճախորդամետ մոտեցումն է: Հայաստանում Beeline-ի հետ երկարաժամկետ և հաջող համագործակցությունը և վաճառքի գրասենյակներում բանկի տաղավարների առկայությունը հնարավորություն տվեց վարկերի ձևակերպման գործընթացը հաճախորդների համար դարձնել առավելագույնս արագ և հարմարավետ: Վարկը Յունիբանկի կողմից հաստատվում է բառացիորեն մեկ րոպեի ընթացքում: Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը և արդեն հունիսին կտեղադրենք նոր տաղավարներ Երևանում, Արտաշատում և Էջմիածնում գտնվող Beeline գրասենյակներում», – նշեց «Յունիբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, վաճառքի և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նշենք, որ Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է