Beeline. թվայնացվում են Մատենադարանի հին ձեռագրերը և փաստաթղթերը
Beeline-ը և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Beeline-ի տրամադրած միջոցների օգնությամբ կթվայանցվեն հին ձեռագրեր և փաստաթղթեր, ինչպես նաև կիրականացվեն ձեռագիր և տպագիր ժառանգության վերականգնմանն ուղղված աշխատանքներ։
Իրականացված աշխատանքների արդյունքում ձեռագրերի թվայնացված տարբերակները կտեղադրվեն Մատենադարանի պաշտոնական կայքում և ընթերցասարհի ներքին ցանցում, որն էլ ավելի կընդլայնի գիտական տեղեկատվության տարածումը՝ հնարավորություն ընձեռելով գիտնականներին ազատ օգտվել դրանցից՝ անկախ նրանց գտնելու վայրից։
«Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնական գործառույթներն են ձեռագրական գանձերի, արժեքավոր վավերագրերի, հնատիպ գրքերի պահպանությունը, վերականգնումը, գիտական շրջանառության ապահովումն ու հանրահռչակումը: Այս գործի մեջ են ներգրավված Մատենադարանի հիմնական ուժերն ու ռեսուրսները, անընդհատ թարմացվում է տեխնիկական զինանոցը և ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ: Այս գործընթացի մեջ ներգրավված են մեր բարերարներն ու գործընկերները, որոնցից է Beeline-ը: Համատեղ մշակված բարեգործական այս ծրագիրը թիրախային է` այն նպատակ ունի ճապոնական վերականգնողական նյութերով, որոնք ամենաորակյալն են համարվում աշխարհում, վերականգնել մեր մեծադիր ձեռագրերն ու առանձնակի կարևորություն ներկայացնող հնագույն վավերագրերը: Հուսով ենք, որ մեր համագործակցությունն այս ասպարեզում կլինի շարունակական, և մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր նոր բարերարներին», – նշեց Մատենադարանի տնօրենի խորհրդական՝ ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի և թանգարանային կառավարման գծով Արա Խզմալյանը։
«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման և թվային ռեսուրսների ստեղծման հնարավոր չէ պատկերացնել գրավոր ժառանգության պահպանման արդի համակարգը։ Անփոխարինելի է Մատենադարանի դերն ու նշանակությունը երկրի գիտական մտքի զարգացման, ինչպես նաև պատմամշակույթային ժառանգության պահպանման ու փոխանցման գործում։ Առավել քան համոզված եմ, որ այս ծրագրի օգնությամբ Beeline-ին կհաջողվի մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը և աշխարհի ցանկացած անկյունում գտնվող մարդու հասանելի դարձնել այս կարևոր փաստաթղթերը և ձեռագրերը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline-ի աջակցությամբ իրականացվում է նաև «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։ Ընկերության տրամադրած միջոցներն ուղղվել են նաև նշված ծրագրի շրջանակում բացահայտված հարյուրավոր վնասված նմուշների վերականգնմանը, որից հետո տասնյակ ձեռագրեր թվայնացվել են և զետեղվել Մատենադարանի ներքին ցանցում։
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է