Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ucom. Գործարկվել է U!Pay վճարային համակարգը
11/05/2015 15:31

Ucom. Գործարկվել է U!Pay վճարային համակարգը

Այսօր «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնում համատեղ ասուլիսով հանդես եկան «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:  Նրանք ներկայացրին համատեղ ստեղծված U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է մեկ վայրում կատարել բոլոր վճարումները: Այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի, անկախ «Յուքոմի» բաժանորդ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքից, այցելելով «Յուքոմ» ընկերության սպասարկման կենտրոն, կարող է կատարել կոմունալ և այլ տեսակի վճարումներ միևնույն վայրից, միևնույն համակարգով:

«Արդեն մի քանի ամիս է U!Pay վճարային համակարգը  ներդրված է մեր երկու սպասարկման կենտրոններում: Այսօրվանից համակարգը գործում է «Յուքոմի» ևս 5 սպասարկման սրահներում: Առաջիկայում նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունն ու ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով մասնաճյուղերում, այդ թվում՝ մեր մարզային կենտրոններում», – իր խոսքում նշեց «Յուքոմ»  ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

U!pay վճարային համակարգի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ վճարումները՝

– Կոմունալ վճարումներ
– Վարկերի մարում
– Բջջային հեռախոսի լիցքավորում
– Հարկերի, տուրքերի վճարումներ
– ՃՈ տուգանքների վճարում
– Ավտոկայանման համար վճարում
– Սոցցանցերի հաշիվների լիցքավորում
– ԱՊՊԱ պայմանագրի կնքում (վերակնքում)
– ԻԴՐԱՄ հաշվի լիցքավորում
– Բուքմեյքերական հաշիվների լիցքավորում
– Դրամական փոխանցումներ
– Էլեկտրոնային փողի փոխարկում

«Իդրամ» վճարային համակարգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր ելույթում ընդգծեց, որ «Իդրամ» ընկերությունը մշտապես կարևորել է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը, մասնավորապես՝ բոլոր վճարումները մեկ վայում և առանց հերթերում սպասելու իրականացնելու հնարավորությունը: «Այդ չափանիշները մենք փորձում ենք ապահովել մեր շուրջ 15 մասնաճյուղերում. այսօր դրանց միանում է նաև U!Pay համակարգը», – նշեց Սերգեյ Առաքելյանը:

U!pay վճարային համակարգը այժմ գործում է «Յուքոմ» ընկերության «Հյուսիսային պողոտա», «Ամիրյան», «Արաբկիր 1», «Նոր-Նորք», «Վանաձոր», «Էրեբունի» և «Մալաթիա-Սեբաստիա» սպասարկման կենտրոններում, սակայն շուտով համակարգը կգործի նաև այլ սպասարկման կենտրոններում:

Լրահոս