Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Samsung և Samsonite ընկերությունները Խելացի ճամպրուկներ են ստեղծում
04/05/2015 21:58

Samsung և Samsonite ընկերությունները Խելացի ճամպրուկներ են ստեղծում

Samsung կորպորացիան և ճամպրուկներ արտադրող հանրահայտ Samsonite ընկերությունը համատեղ աշխատում են «Խելացի» ճամպրուկ ստեղծելու ուղղությամբ: Նոր ճամպրուկի ներկայացման ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն համացանցում հայտնվել են տեղեկություններ ճամպրուկի տեխնիկական կողմի մասին:

Լուրերի համաձայն Ճամպրուկի վրա տեղադրված է լինելու GPS մոդուլ, որի միջոցով ճամպրուկի տերը կկարողանա որոշել ճամպրուկի կոորդինատները: Ճամպրուկը նաև ազդանշաններ կտա այն դեպքում, երբ ճամպրուկատիրոջ և ճամպրուկի միջև հեռավորությունը կմեծանա: Ազդանշաններ կտրվեն նաև այն դեպքում, երբ ճամպրուկն առանց թույլատրության կբացվի: Տեղեկություններ կան նաև, որ Samsonite ընկերությունը աշխատում է ինքնագնաց ճամպրուկների ուղղությամբ: