Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը
09/04/2015 15:26

Beeline. մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) համատեղ հայտարարում են «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծել կրթական, արտագաղթի և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:

«Make Your Mark» նոր գլոբալ սոցիալական ռազմավարությունը, որն իրականացվում է   Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում նպատակ ունի  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան:

«Beeline-ը Հայաստանում այսօր պաշտոնապես միանում է «Make Your Mark» ծրագրին և «Ագրո դպրոց» նախագիծն այս ռազմավարության շրջանակում իրականացվող առաջին միջոցառումն է։ Մենք իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր այս նախաձեռնության շրջանակում։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, ովքեր այսօր արդեն իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ և վաղվա օրվա կերտողներ։ Սեր և հետաքրքրություն սերմանելով երիտասարդների մեջ` մենք կնպաստենք երիտասարդների կարողությունների զարգացմանը, կխթանենք իրենց փոքր բիզնեսի վարման և եկամտի ստեղծման գործընթացին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ գետաշենցիների համար այդքան բաղձալի «Ագրո դպրոց» նախագիծը, որը հնարավորություն կտա դպրոցական տարիքից ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին և հմտություններին, կսովորեցնի իրենց ճիշտ գնահատել շուկան, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ ճիշտ դիրքավորել արտադրանքը՝ օգտագործելով մարքեթինգային լավագույն փորձը», – նշեց COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։

Ծրագիրը կիրականացվի չորս հիմնական փուլով. ուսումնական ծրագրի մշակում և ջերմատան կառուցում, լսարանային և գործնական ուսուցումներ, փորձի փոխանակում այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարում և վաճառք։ Ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքի շուրջ 235 ավագ դպրոցի աշակերտներ։

Նշենք, Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։