Beeline-ը ամփոփեց 2014թ. ընկերության բջջային բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազարը
Beeline Հայաստանն ամփոփեց 2014 թ.-ի ֆինանսական և գործառնական արդյունքները: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրեց հայաստանյան շուկայում Beeline-ի հիմնական ձեռքբերումները, ֆինանսական արդյունքներն, ինչպես նաև խոսեց ընկերության առաջիկա ծրագրերի մասին:
Beeline-ը 2014 թվականը եզրափակեց բջջային սեգմենտի բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայության հասույթի աճով և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատումով: Այսպիսով, Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին գերազանցեց 777 000-ը, ինչը 27 000-ով ավել է քան 2014 թ.-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշը և 82 000-ով ավել քան 2013 թ.-ի վերջի ցուցանիշը:
Ընկերության բջջային ինտերնետի ծառայությունների ընդհանուր հասույթը 2014 թ.-ին կազմել է 6 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 0,9 մլն.-ով ավել է 2013 թ.-ի շարժական ինտերնետի ծառայություններից ստացված հասույթից: 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 10,9 %, որը 1,5%, ցածր է 2013թ.-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշից: 2014 թ.-ին ընկերության ֆիքսված կապի ծառայության ընդհանուր գործառնական հասույթը 2013 թ.-ի համեմատ նվազել է 6 %, ինչը պայմանավորված է ծառայության պահանջարկի գլոբալ նվազեցման միտումով:
Ընդհանուր առմամբ 2014 թ.-ին Beeline-ն իրականացրել է 14 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը 3 մլն.-ով ավել է քան 2013 թվականի ներդրումները: Մեկնաբանելով Հայաստանում ներդրումների աճը` Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. – «Անցած 2014 թ.-ը նշանակալի էր ընկերության զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումների աճով: Այդ ներդրումների շնորհիվ գործարկվել է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ ծառայությունը, շարունակվել են մարզերի թվայնացման և բջջային կապի բազային կայանների քանակի ավելացման աշխատանքները»:
Նշենք, որ 2014 թ.-ին բջջային բազային կայանների ընդհանուր թիվը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 12 %, իսկ Beeline-ի կապիտալ ներդրումները միայն 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել են 6 մլն. ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի հարկային վճարումները 2014 թ.-ին գերազանցել են 14 մլրդ. դրամը:
Նշենք, որ Beeline-ի համար 2014 թ.-ը նշանակալի էր նաև 3 խոշոր հաճախորդամետ նախաձեռնությունների մեկնարկով: Ընկերությունը մշակեց նոր ռազմավարություն՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը (NPS) և հաճախորդամետ ընկերության ձևափոխմանը: Գործարկվել է «Պարզ, հարմար, քեզ համար» և «Իսկ որքա՞ն ես վճարում դու» մարքեթինգային ռազմավարությունը:
«Հատկապես ցանկանում եմ շեշտել 2014 թ.-ին հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) ռեկորդային աճը, որը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 13 %: Բաժանորդային բազայի ավելացումը, բաժանորդների արտահոսքի նվազեցումը և նոր առաջարկների գործարկումը խոսում է մեր զարգացման ճիշտ ուղության մասին և հաստատում այն, որ բաժանորդների համար մեզ հետ պարզ է և հարմար: Անցած 2014 թ.-ը մեզ համար դարձավ լուրջ փորձությունների տարի, որոնք մենք հաղթահարեցինք, սակայն 2015 թ.-ը լի է նոր միտումներով և հեռահաղորդակցության ոլորտը ևս բացառություն չէ: Նոր տարում հնարավոր են նաև գնային փոփոխություններ և օպտիմալացման ծրագրեր` կապված այլ երկրներում կապի գնային փոփոխությունների հետ»- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք նաև, որ 2014 թ.-ին Beeline-ն արժանացավ հինգ հեղինակավոր մրցանակների: Սեպտեմբերին 5-րդ ամենամյա դիվանագիտական և բիզնես ֆորումում Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ «Լավագույն օտարերկրյա ներդնող» կոչմանը: Հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին՝ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն»: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար»:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է