Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Tesla Model S-ում հայտնաբերված խոցելիությունը հաքերներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ առևանգել այն
23/01/2015 13:28

Tesla Model S-ում հայտնաբերված խոցելիությունը հաքերներին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ առևանգել այն

Երբ խոսում ենք խոցելիության մասին, հիմնականում ի նկտաի ենք ունենում համակարգիչներն ու բջջային սաքերը, սակայն վերջերս այդ ցանկը զգալիորեն ընդլայնվել է: Բավականին լուրջ խոցելիություն է հայտնաբերվել Tesla Model S էլեկտրական ավտոմեքենայում, որից ճիշտ օգտվելու դեպքում հաքերները առանց որևէ բարդության կարող են առևանգել այն: 

Չինական Qihoo 360 ընկերության փորձագետների համոզմամբ՝ հաքերները, միջամտելով ավտոմեքենայի և էլեկտրական կախազարդի (բանալու) միջև տվյալների փոխանակման գործընթացին, կարող են «ջարդել» նույնականացման համակարգը: Հափշտակած ինֆորմացիան հնարավորություն կտա շրջանցել անվտանգության համակարգն ու առևանգել ավտոմեքենան: 

Tesla ընկերությունը չի հերքում խոցելիության առկայությունը և խոստանում է հնարավորինս արագ լուծում տալ խնդրին: