Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը մտադիր է ստիլուսով iPad թողարկել
20/01/2015 11:37

Apple-ը մտադիր է ստիլուսով iPad թողարկել

Վարկածներ կան, որ մոտ ապագայում Apple ընկերությունը 12,9 դյույմանոց ստիլուսով պլանշետ է թողարկելու: Թերևս այդպես է կարծում KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի-Կոն, ով հայտնի է իր կանխատեսումների ճշգրտությամբ:  

Նման եզրահանգման Մին Չի-Կոն եկել է ընկերության արտոնագրերի և սեփական աղբյուրների հիմքում ընկած տվյալների վերլուծության արդյունքում: Վերլուծաբանի համոզմամբ՝ 12,9 դյույմ անկյունագծով հաջորդ սերնդի պլանշետների հետ թողարկվելու են նաև ստիլուս գրիչներ: 

Կասկածի տեղիք է տալիս միայն այն հանգամանքը, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը միանգամայն բացասաբար էր արտահայտվում ստիլուսների մասին: Վերջինիս կարծիքով՝ դրանց առկայությունը խոսում էր վատ դիզայնի մասին, այդ իսկ պատճառով էլ ընկերությունը երբեք ջանք չի խնայել սարքերի սենսորային ինտերֆեյսը կատարելագործելու հարցում: 

Այդուհանդերձ, Մին Չի-Կոն կարծում է, որ արդեն հասունացել է վերոհիշյալ համոզմունքներից հրաժարվելու պահը: Ենթադրվում է, որ սկզբնական շրջանում ստիլուսներն առանձին են վաճառվելու և հասանելի են լինելու երկու տարբերակով: Առաջինը նախատեսված է լինելու նկարելու, իսկ երկրորդը՝ տարածության մեջ 3D օբյեկտներ ստեղծելու համար: