Հունիս, 2024
June 2024
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Yota Devices-ը երկէկրան պլանշետ է մշակում
16/01/2015 14:39

Yota Devices-ը երկէկրան պլանշետ է մշակում

Ռուսական Yota Devices ընկերությունը պատրաստվում է երկէկրան պլանշետ թողարկել: Այս մասին մանրամասներ է հայտնել ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը:

Նոր պլանշետի դիսփլեյներից մեկը պատրաստված է լինելու E-Ink (էլեկտրոնային թուղթ) տեխնոլոգիայով: Հայտնի է նաև, որ սարքն ունենալու է 9-10 դյույմ անկյունագծով էկրան: Տեխնիկական հատկություննրի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: 

Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ նոր սարքը կարող է բավական թանկ լինել, սակայն թե ինչ առավելություններով է այն օժտված լինելու, դեռևս հայտնի չէ: