Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
Թայվանում սկսել են 12 դյույմանոց MacBook Air-ի արտադրությունը
15/01/2015 12:54

Թայվանում սկսել են 12 դյույմանոց MacBook Air-ի արտադրությունը

Թայվանում Quanta Computer ընկերությունն սկսել է 12 դյույմ անկյունագծով Apple MacBook Air նոութբուքների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Digitimes-ը: 

Հայտնի է դարձել, որ վերջին շրջանում ընկերության արտադրողականությունը բարձրացնելու նպատակով Quanta-ն նոր աշխատակիցներ է ներգրավում: Նշենք, որ Quanta Computer-ը զբաղվում է նաև Apple Watch «խելացի» ժամացույցների արտադրությամբ, և թողարկվող սարքերի անհրաժեշտ քանակությունն ապահովելու համար ընկերությունը մտադիր է 2015 թվականի առաջին եռամսյակում մոտ 30 000 նոր աշխատակից ընդունել: