Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը 12,2 դյույմանոց պլանշետ է մշակում
01/12/2014 11:49

Apple-ը 12,2 դյույմանոց պլանշետ է մշակում

Պարզվում է՝ Apple ընկերությանը դուր է եկել մեծ էկրաններով սարքերի մշակումը, քանի որ լուրեր են պտտվում, որ մոտ ապագայում 12,2 դյույմանոց պլանշետ է թողարկվելու: Ինչպես և iPhone 6-ի դեպքում, նորույթը կստանա iPad Air Plus անվանումը և կարող է վաճառքում հայտնվել 2015 թվականի ամռանը: 

Ներկա պահին նոր սարքի վերաբերյալ տվյալները շատ քիչ են: Հայտնի է միայն, որ պլանշետն աշխատելու է A9 պրոցեսորով, իսկ կորպուսն ունենալու է 305.31×220.8×7 մմ չափսեր: Բացի այդ, ենթադրվում է, որ iPad Air Plus-ն աշխատելու է ինչպես iOS, այնպես էլ OS X օպերացիոն համակարգերով: