Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Keylink. «Խելացի» կախազարդ Motorola-յի կողմից
21/11/2014 11:05

Keylink. «Խելացի» կախազարդ Motorola-յի կողմից

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել մշակել մի շարք միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մեկ ակնթարթում գտնել կորցրած սմարթֆոնը կամ բանալիները: Ներկայացնելով Keylink «խելացի» կախազարդը՝ Motorola ընկերությունն այդ շարքը համալրել է ևս մի հնարավորությամբ: Գադջեթի հիմնական նպատակն է օգնել օգտատերերին հնարավորինս կարճ ժամանակահատվածում գտնել կորած իրերը: 

Keylink-ն աշխատում է ճիշտ այնպես, ինչպես Nokia և HTC մակնիշների նմանատիպ սարքերը: Սմարթֆոնի վրա, որն ամենևին էլ պարտադիր չէ, որ լինի Motorola, տեղադրվում է հատուկ բջջային հավելված, այնուհետև iOS կամ Android սարքը Bluetooth-ի միջոցով կցվում է Keylink փոքրիկ կախազարդին: 

Սմարթֆոնի կորստի դեպքում բավական է սեղմել կախազարդի վրա գտնվող կոճակը և այն Ձեր հեռախոսին կստիպի ձայնային ազդանշաններ արձակել: Նույն սկզբունքով հնարավոր կլինի գտնել նաև կորած բանալիները, որոնք Keylink-ի հետ նույն կապոցում են գտնվում: Այս դեպքում անհրաժեշտ կլինի սմարթֆոնում գործարկել հավելվածը և այնտեղ սեղմել համապատասխան կոճակը: Առավելագույն հեռավորությունը, որի սահմաններում սմարթֆոնի և կախազարդի միջև կապը պահպանվում է, 100 ֆուտ է: