Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Mighty Mug. բաժակ, որը երբեք չի շրջվում
29/10/2014 15:01

Mighty Mug. բաժակ, որը երբեք չի շրջվում

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է SmartGrip տեխնոլոգիայով պատրաստված Mighty Mug ինքնատիպ բաժակը: 

Ըմպելիքով լի Mighty Mug-ն առանց որևէ մտավախության կարելի է դնել ինչպես ստեղնաշարի, այնպես էլ կարևոր փաստաթղթերի մոտ, քանի որ այն երբեք չի շրջվում ու հենց դրանով էլ տարբերվում է հասարակ բաժակներից: Mighty Mug-ը կարող է նաև որպես թերմոս ծառայել՝ 4 ժամ շարունակ պահպանելով հեղուկի նախնական ջերմաստիճանը:

Նշենք, որ Mighty Mug թերմո-բաժակը պատրաստված է ոչ թունավոր և առողջության համար անվնաս նյութերից: