Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Halo 1 և Halo 2. թափանցիկ դիսփլեյով «խելացի» ժամացույցներ
10/10/2014 13:11

Halo 1 և Halo 2. թափանցիկ դիսփլեյով «խելացի» ժամացույցներ

«Խելացի» ժամացույցների շուկան մոտ ապագայում համալրվելու է Longshine Technologies ընկերության կողմից մշակված բավականին հետաքրքիր և ինքնատիպ նորույթներով: Խոսքը Halo 1 և Halo 2  թափանցիկ դիսփլեյով և մեխանիկական թվատախտակով «խելացի» ժամացույցների մասին է: 

Երկու մոդելներն էլ աշխատում են Android օպերացիոն համակարգով, ունեն 300 ՄՀց հաճախականությամբ Intel XMM 2231 պրոցեսորներ, ինչպես նաև 512 Մբ օպերատիվ և 4 Գբ ներկառուցված հիշողություն: Ժամացույցների միջև տարբերությունը կայանում է նրանում, որ Halo 2-ն ունի SIM-քարտի համար նախատեսված անցք, և զանգեր իրականացնելու համար ժամացույցի և սմարթֆոնի միջև կապ հաստատելու անհրաժեշտություն չի առաջանում:

Առայժմ ներկայացվել են միայն ժամացույցների նախատիպերը, այդ իսկ պատճառով գադջեթի գինն ու թողարկման ժամկետները դեռևս անհայտ են: