Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
ԱՄՆ-ում ստեղծել են պաղպաղակ տպող 3D տպիչ
21/07/2014 12:03

ԱՄՆ-ում ստեղծել են պաղպաղակ տպող 3D տպիչ

Ամերիկացի ուսանողների մի խումբ մշակել է 3D տպիչ, որը պաղպաղակ է արտադրում; Սարքը կարողանում է «տպել» ցանակացած տեսքի պաղպաղակ:

Մտահղացումն իրականացնելու համար Մասաչուսեթսի համալսարանի ուսանողները 3D տպիչը տեղադրել են սառնարանի մեջ, որպեսզի պաղպաղակն անմիջապես չհալչի: Իսկ սառեցման համար օգտագործել են հեղուկ ազոտ:

«Այս նախագծի իրագործման հիմնական դրդապատճառը երեխաների հետաքրքրությունը շարժելն ու նրանց ուշադրությունը գրավելն է: Այս նորարարությամբ մենք ցանկանում ենք նպաստել նոր սերնդի ներգրավմանը գիտության ոլորտ», – պարզաբանել է նախագծի մասնակիցներից մեկը: